Կարևոր իրադարձություններ

ԱԽ նիստի 30 րոպեն անցավ մեքենաների շչակների ներքո. պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ. ՀՀ վարչապետ

29 Սեպտեմբեր, 2020 11:03
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
ԱԽ նիստի 30 րոպեն անցավ մեքենաների շչակների ներքո. պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.

Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից: Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ:

Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում:

Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:

Հզոր, հզոր, հզո՜ր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել: 

 

Լրահոս

Դիտել ավելին