Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Պետք է տեսնենք` առաջադրում լինելու է, թե ոչ․Արևիկ Պետրոսյան

23 Սեպտեմբեր, 2020 13:21
Պետք է տեսնենք` առաջադրում լինելու է, թե ոչ․Արևիկ Պետրոսյան

Արևիկ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․ «Առաջադրումներ իմ կողմից չեն կատարվելու, ինքնաառաջադրում չի կատարվելու։ Այս պահին առաջադրված թեկնածու չկա: Տեսնենք՝ ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունները, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկերացնում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ կլինի նաև մոտեցումներ և դիրքորոշումներ»:

Այն հարցին թե ինչու չի մասնակցում Հրայր Թովմասյանի նիստին ասաց․«Սահմանադրական դատարանում առ  2020 թ.-ի հունիսի 26-ը՝ այսինքն մինչև Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, որևէ խնդիր չի եղել քվորումի իրավազորության հետ կապված, որոշումների կայացման հետ կապված: «ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 3 խումբ հարցեր, որոնք պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, Սահմանադրական դատարանի օրենքի փոփոխություններով և բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով՝ հանգամանալից, մանրամասն գործընկերներին ներկայացրել եմ, այդ թվում ՝նաև բնականոն գործունությունը կազմակերպելու պատասխանատուի հետ, և առաջարկներ է կատարվել այդ խնդիրները հանգուցալուծելու առումով»:

Արևիկ Պետրոսյանը նշեց, սակայն, որ որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի: « Սպասում ենք առ այս պահը, որպեսզի այդ հարցերը իրենց լուծումները ստանան, և Սահմանադրական դատարանը իր օրինական գործունեությունը՝ սահմանադրական արդարադատություն, սահմանադրական առաքելությունը իրականացնի»:

Արևիկ Պետրոսյանը նաև ընդգծեց՝ «Ես չեմ կիսել իմ մեկ գործընկերոջ մոտեցում, որը ևս ՍԴ օրինականության հետ կապված խնդիր ուներ և բացարձակապես ՍԴ աշխատանքներին չէր մասնակցում: Իմ մոտեցումը այդպիսին չէր: Իմ մոտեցումը հետևյալն է, որ ես իմ գործընկերների հետ պետք է շարունակեմ ներկայացնել իմ տեսակետները, իմ մոտեցումները, իմ դիրքորոշումները, իրենց տեսակետների վերաբերյալ իմ կարծիքները, կարծիքը, և կտեսնեմ՝ ինչպես կզարգանա իրադարձությունները, ըստ այդմ իմ սահմանադրական առաքելություն կիրականացնեմ, աշխատանքներին մասնակցություն ես ունեցել եմ և շարունակելու եմ ունենալ»:

Արևիկ Պետոսյանը ասաց, որ հունիսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից առաջ ՍԴ-ում ճգնաժամ չի եղել: «Ճգնաժամի հետ կապված ես արդեն պատասխանեցի, որ մենք առ 2021 թ.- հունիսի 26-ը ճգնաժամ չենք ունեցել, որովհետև ՍԴ-ն  իր բնականոն գործունեությունը իրականացրել է, և ՍԴ-ի  գործունեությամբ հանրային իշխանության այլ ճյուղերի բնականոն գործունեության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել, և ՍԴ-ն իր առաքելությունը իրականացրել»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ՍԴ-ն նոր կազմով կվայելի՞ հանրության վստահությունը: «Վստահության հետ կապված հարցը պայմանավորված է նախևառաջ նրանով, թե նաև ինչպես է դա գեներացվում քաղաքական ուժերի կողմից, ինչպիսի շեշտադրումներով են դրանք ներկայացվում, ինչ նպատակներ են հետապնդում: Բնականաբար Սահմանադրական դատարանի գործունեության վստահության հետ կապված հարցերը՝ թե ինչպես էին պատկերացնում և ինչպիսին ստացան, և ինչպիսի կլինի, նույն ձևով թող գան, տեսնեն համեմատությունների մեջ ինչպես կլինի:

Պետրոսյանը կոռեկտ չհամարեց կարծիք հայտնել ՍԴ նորընտիր դատավորների վերաբերյալ: «Մարդկային առումով որևէ մեկի հետ՝ ոչ միայն ձեր թվարկած 3 գործընկերների, այլ նա մյուսների մասով որևէ խնդիր չունեմ: Ինչ վերաբերվում է որպես ՍԴ դատավորի, թույլ տվեք իմ կարծիքը չբարձրաձայնել, չհնչեցնել»:

Հրայր Թովմասյանին  տեսնում է ՍԴ նախագահի պաշտոնում, Պետրոսյանն ասաց. «Պետք է տեսնենք՝ առաջադրում լինելու է, թե ոչ, որից հետո կարծում եմ՝ կունենանք այս հարցերի մասին ասելու տեսակետներ արտահայտելու հնարավորություն»:

Նա նշեց՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում իր գործունեությունը իրականացրել է այնպես, որ ՍԴ-ի բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չի եղել: «Ստեղծվել են նորմալ, մարդկային, աշխատանքային փոխհարաբերություններ, ՍԴ դատարանը վերջին 2 տարիների ընթացքում բարդագույն իրավիճակներում է եղել և այդ ընթացքում մենք մեր մասնագիտական առաքելությունը, մեր սահմանադրական առաքելությունը՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելու առումով իրականացրել ենք»:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Թովմասյանին 2 տարիների ընթացքում ՍԴ նախագահի պարտականությունները, լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար, նաև 3 գործընկերներին, որոնց լիազորությունները դադարեցվել են: «Իրենք զբաղվում են իրենց խախտված իրավունքների վերականգմամբ, տեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան, կշարունակենք աշխատել, էլի շնորհակալությամբ և գոհունակությամբ շարունակենք մեր գործընկերների հետ աշխատել, ոչ՝ կտեսնենք կյանքը ինչ ցույց կտա»:

Հրայր Թովմասյանի՝ քաղաքական հայտարարություններ անելու հարցին պատասխանեց․ «Ինչ վերաբերում է Թովմասյանի կողմից կատարված հայտարարություններին, նրա կողմից կատարվել են այն հայտարարությունները, ինչ ինքը նպատակահարմար է գտել»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին