Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577,5
    589,5

  • RUB

    6,32
    6,57

Կարևոր իրադարձություններ

Երեւանում միմյանց են բախվել Գալուստ Սահակյանի որդու Mercedes-ն ու 29-ամյա վարորդի VAZ 217030-ը

02 Սեպտեմբեր, 2020 19:10
Երեւանում միմյանց են բախվել Գալուստ Սահակյանի որդու Mercedes-ն ու 29-ամյա վարորդի VAZ 217030-ը

Երեւանում այսօր, սեպտեմբերի 2-ին, ժամը 13։10-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են՝ Երեւանի բնակիչներ՝ 29-ամյա Մաքսիմ Բարսեղյանի վարած VAZ 217030 մակնիշի եւ 47-ամյա Գուրգեն Մեսրոպյանի վարած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։

եպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով կայանված տեղից փորձել է դուրս գալ երթեւեկելի գոտի, սակայն չի հետեւել ճանապարհային երթեւեկության կանոներին, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Կայքի տեղեկություներով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանի որդուն՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, ով ավտոմեքենայում չի եղել։

Վարորդները տեղում ենթարկվեցին բժշկական փորձաքննության, պարզվեց, որ գտնվել են սթափ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին