Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից շուրջ առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործով դատական քննությունն ավարտվել է․ Դատախազություն

18 Օգոստոս, 2020 20:17
Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից շուրջ առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործով դատական քննությունն ավարտվել է․ Դատախազություն

Տեղեկացվել էր, որ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարվել է ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի և նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր՝ Գ.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ի հետ, 2015-2017թթ. ընթացքում մշակել և գործադրել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա: Համաձայն դրա՝ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծվել պետական բյուջե: Յուրաքանչյուր ամիս գոյացած այդ գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժնի ծառայողներին հասանելիք պարգևավճարները, մինչև 2016թ. Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետ Գ.Հ.-ի, դրանից հետո՝ մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում այդ պաշտոնում նրան հաջորդած Ա. Ա.-ի ցուցումով, հաշվապահ Փ.Գ.-ն փոխանցել է իր, բաժանմունքի պետերի, ինչպես նաև բաժանմունքի մի քանի աշխատակիցների բանկային քարտերի հաշիվներին: Դրանից հետո վերջիններիս կողմից նշված աշխատակիցներից ամեն ամիս պահանջվել և ստացվել են նրանց հաշիվներին փոխանցված ավել գումարները: Ապա Փ. Գ.-ն բաժանմունքի պետերի  ցուցումով իրեն փոխանցված, ինչպես նաև իր կողմից հավաքված տարբեր չափերի ընդհանուր գումարը յուրաքանչյուր անգամ հանձնել է նրանց: Արդյունքում նշված ժամանակահատվածում, նկարագրված եղանակով հաշվապահի օժանդակությամբ Գ. Հ.-ի կողմից առերևույթ յուրացվել է ընդհանուր 11.5մլն, իսկ Ա.Ա.-ի կողմից՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, պարզվել է, որ Գ. Հ.-ն, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2016թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին, չունենալով բաժնի աշխատակիցներին դրամական օգնություն հատկացնելու լիազորություն, նույն բաժնի թվով 41 ծառայողների կողմից տարբեր բնույթի անձնական խնդիրների վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա, բաժնի նախկին հաշվապահի օժանդակությամբ, որպես դրամական օգնություն նրանց փաստացի վճարել է ընդհանուր 2.7մլն ՀՀ դրամ՝ կատարելով այդ չափով առերևույթ վատնում:

 Ա.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս վերականգնել էր իրեն մեղսագրվող՝ շուրջ 13մլն ՀՀ դրամը։

 Գ.Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից վերականգնվել էր պատճառված վնասից 360.000 ՀՀ դրամ գումարը։

Փ. Գ.-ին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)։

 Նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք էր դրվել՝ պատճառված վնասների և դատական ծախսերի ապահովման նպատակով։

Նախաքննության և դատական քննության ընթացքում ամբաստանյալներն ամբողջությամբ՝ 27.2մլն դրամի չափով վերականգնել են պետությանը պատճառված վնասը, ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և միջնորդել են դատարանին կիրառել դատական քննության արագացված կարգ։

2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճռով Ա.Ա.-ն, Գ.Հ.-ն և Փ. Գ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքում, վերջիններիս նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ։     

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին