Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

15 Օգոստոս, 2020 17:53
Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալուս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

 

Լրահոս

Դիտել ավելին