Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

11 Օգոստոս, 2020 18:10
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարանում: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը:

Նա հայտեց, որ մեղադրանքի, կասկածի, քաղաքական հետապնդման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար են Վճռաբեկ դատարան դիմել։

«Վերաքննիչ դատարանը գործը չպետք է հետ ուղարկեր առաջին ատյանի դատարան։ Վերաքննիչ դատարանն ինքը պետք է որոշում կայացներ ու կամ բավարարեր մեր միջնորդությունը, կամ էլ դատախազության միջնորդությունը բավարարեր»,- նշել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության:

 

Լրահոս

Դիտել ավելին