Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Բյուրակն գյուղում

24 Հուլիս, 2020 10:15
Հրդեհ Բյուրակն գյուղում

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին, ժամը 17:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել , որ հրդեհը բռնկվել է անասնագոմում (մոտ 72 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:25-ին: Այրվել են անասնագոմի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ) և ներսում կուտակած անասնակեր (մոտ 250 հակ)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 2 փրկարար-ծառայող և Բյուրակն գյուղից մոտ 15 բնակիչ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին