Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

21 Հուլիս, 2020 18:53
Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Այսօր՝ հուլիսի 21-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլ օղլուն: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հանդիպումը կայացել է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Արցախի հիմնահարցի կարգավորման ջանքերի ակտիվացման հեռանկարները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին