Կարևոր իրադարձություններ

Հիմնականում բոլոր վիրավորների մոտ կա դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Արծրուն Հովհաննիսյան

18 Հուլիս, 2020 11:40
Հիմնականում բոլոր վիրավորների մոտ կա դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Արծրուն Հովհաննիսյան

«Սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ։ Թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր»,- այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, նաև, որ Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստոբաժանումները խոցել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք` «ORBITER-3» տիպի: 

Անդրադառնալով վիրավորների վիճակին Հովհաննիսյանը նշեց, որ նրանց վիճակը շարունակում է մնալ նույնը։ Հիմնականում բոլորի մոտ դրական դինամիկա է զգացվում, բացի մեկ վիրավորից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

«Ճիշտ է, կրակոցները դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր ապատեղեկատվությունները, խուճապների տարածում և այլն։ Ես հորդորում եմ մեր գործընկերներին հետ մնալ գնահատականներ տալուց, հատկապես նկատում եմ նման միտում ընդհանրացնող եզրակացությունների, թե ինչ եղավ, ինչպես եղավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց: Հարգելիներս, դրա ժամանակը չէ, դեռ վաղ է այդ մասին խոսելը, սպասենք պաշտոնական տեղեկություններին»,- նշեց Հովհաննիսյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին