Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա ծառայողը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը

11 Հուլիս, 2020 14:20
ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա ծառայողը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գոռ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 01 DD 102 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանց գնալուց։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գոռ Հ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով սպա է։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին