Կարևոր իրադարձություններ

Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

15 Հունիս, 2020 20:17
Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին