Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում սպասում են «խաբարի». «Իրավունք»

03 Հունիս, 2020 09:40
ԱԺ-ում սպասում են «խաբարի». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Ազգային ժողովում հունիսի 5-ից պետք է մեկնարկի 2019 թ. պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Որպես կանոն` քննարկումների հենց սկզբում ներածական խոսքով պետք է հանդես գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչ հերթականությամբ են քննարկելու բյուջեի կատարողականը, ԱԺ խորհուրդն արդեն հաստատել է: Սակայն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ պարզվեց, որ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով:

Այս դեպքում, թե ինչպես են ընթանալու քննարկումները, եւ արդյոք վարչապետի համար բացառություն կանեն, եւ օնլայն տարբերակով նա կմասնակցի քննարկումներին, «Իրավունքի» ունեցած տեղեկություններով, խորհրդարանում դեռ որեւէ մեկը տեղյակ չէ` ոչ աշխատակազմից, ոչ էլ խմբակցությունների ղեկավար կազմից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ՙսպասում են վերեւներից խաբարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին