Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում

04 Մայիս, 2020 10:02
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում

Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 46.320։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին