Կարևոր իրադարձություններ

Նախարարը հնչեցրեց որոշ մանրամասներ, որոնք կարևոր են․ Ժաննա Անդրեասյան

01 Մայիս, 2020 19:20
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Նախարարը հնչեցրեց որոշ մանրամասներ, որոնք կարևոր են․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երեկ նախարարը հնչեցրեց որոշ մանրամասներ, որոնք կարևոր են.

եթե տվյալ առարկայից երկրորդ կիսամյակում՝ մինչև մարտի 13-ը, սովորողը չունի գնահատական, տարին ամփոփվում է առաջին կիսամյակի արդյունքով.

եթե ունի մեկ գնահատական նույն ժամանակահատվածում՝ սովորողի ցանկությամբ ամփոփվում է առաջին կիսամյակի արդյունքով. եթե այդ մեկ գնահատականը երկրոդ կիսամյակի ընթացքում ավելի բարձր է, դա հիմք կվերցվի սովորողի ցանկությամբ.

եթե տարեկանի ամփոփման համար ստացվող միջինացված գնահատականը պարունակում է ամբողջ թիվ և առնվազն մեկ նիշ ավել՝ միջինացումը կարվի հօգուտ սովորողի, օրինակ՝ 6,1-ի դեպքում՝ տարեկանը կամփոփվի 7 և համանման մյուս դեպքերում.

տարեկան 1-3 միավորային գնահատական ունենալու պարագայում, անկախ առարկաների քանակից, ուսուցիչը կկազմի այդ սովորողի համար անհատական ուսուցման պլան՝ յուրացնելու համար բաց թողնվածը և հեռավար եղանակով կկազմակերպվի վերաքննություն՝ մինչև հունիսի հինգը, որպեսզի բոլոր սովորողներն այս դեպքում ստանան փոխադրվելու հնարավորություն.

մեդալի հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցել քննությունների և ստանալ մեդալը, մանրամասները լրացուցիչ կհայտնենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին