Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    507,5

  • EUR

    544
    558

  • RUB

    6,27
    6,67

Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն չի հետաձգելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները. «168 ժամ»

14 Մարտ, 2020 08:00
ԿԸՀ-ն չի հետաձգելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որ վաղվանից՝ մարտի 14-ից, կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունների վերապատրաստման դասընթացները։

168.am–ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե  հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները չեղարկելո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց և կազմակերպելուց՝ կորոնավիրուսով պայմանավորված։

«Փոքր խմբերով դասընթացներ են լինելու՝ հանձնաժողովի անդամների և մասնագետների հետ։ Յուրաքանչյուր օրվա հետաձգում՝ ժամկետների և աշխատանքի ծավալով պայմանավորված, կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հետագայում պարզապես հնարավոր չի լինի վերականգնել։ Փոքր խմբերով այս դասընթացներն իրականացվելու են՝ որպես նախապատրաստական աշխատանքներ»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։

Հարցին՝ վտանգներ չե՞ն տեսնում, որ չեն հետաձգում դասընթացները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, վտանգներ չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված՝ արդեն հետաձգվել են մի շարք միջոցառումներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին