Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու համար

24 Փետրվար, 2020 18:00
Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու համար

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է.

«Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը»:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին