Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    506

  • EUR

    541
    553

  • RUB

    6,26
    6,66

Կարևոր իրադարձություններ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան. «168 ժամ»

20 Փետրվար, 2020 10:00
ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան. «168 ժամ»

«168 ժամը» գրում է.

«Բանակում առկա իրավիճակի մասին միայն կարող եմ ասել, որ Արցախի զինված ուժերը գործում են տարվա պատրաստվածության պլանին համապատասխան և կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում  նշեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Պաշտպանության բանակում տիրող ներկայիս իրավիճակին։

Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկատվությանը, որի մասին վերջին օրերին մամուլը գրում է, Սենոր Հասրաթյանը նշեց. «Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին, հատկապես պաշտոնական, տեղեկատվություն չունեմ»։

Հարցին՝ Պաշտպանության բանակում պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, կլինե՞ն կադրային փոփոխություններ, Սենոր Հասրաթյանը պատասխանեց, որ ինչպես երեկ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, այդ հարցը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի լիազորությունների շրջանակներում է, ուստի այս պահին ոչինչ ասել չի կարող։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին որոշումը, որին մասին 168.am-ը գրել էր դեռ երեկ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նույն աղբյուրին հղում անելով՝ նաև գրել էր, որ պաշտոնին հրաժեշտ կտա նաև ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը։

Հիշեցնենք նաև, որ բանակում տեղի ունեցող այս իրադարձությունների պատճառը դարձել է վերջին 1,5 ամսում խաղաղ պայմաններում 13 զինծառայողների մահը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին