Կարևոր իրադարձություններ

Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է լեգենդար մարզիկին

11 Փետրվար, 2020 16:05
Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է լեգենդար մարզիկին

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք Ալբերտ Ազարյանի տասնամյակների բեղուն գործունեության արդյունքն են.

«Անգնահատելի է Ձեր անմնացորդ նվիրումը, ներդրումն ու վաստակը հայկական սպորտի զարգացման և հայ մարմնամարզիկների վարպետության բարձր մակարդակն աշխարհին ներկայացնելու կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ազարյանն իր օրինակով շարունակում է սերունդներ կրթել:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին