Կարևոր իրադարձություններ

Իդլիբում 5 թուրք զինվորական է զոհվել սիրիական բանակի հրետակոծության հետևանքով

10 Փետրվար, 2020 17:26
Իդլիբում 5 թուրք զինվորական է զոհվել սիրիական բանակի հրետակոծության հետևանքով

Սիրիայի Իդլիբ նահանգում հրետակոծության հետևանքով զոհվել է 5 թուրք զինվորական, ևս 5-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Ըստ թուրքական ՊՆ-ի հաղորդագրության՝ զոհերի և վիրավորների պատճառը եղել է սիրիական վարչակարգի հրետակոծությունը: Թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին սիրիական բանակի հրետակոծության հետևանքով Իդլիբում 8 թուրք զինվորական և քաղաքացիական անձ էր սպանվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով՝ Անկարայի պատասխան գործողությունների հետևանքով 76 սիրիացի զինվոր էր զոհվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին