Կարևոր իրադարձություններ

«Ուզում եմ աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի ղեկավարին հորդորել իր բռնապետական քիթը չխոթել առաջադեմ երկրների գործերի մեջ»․ Ռուբեն Ռուբինյան

06 Փետրվար, 2020 21:40
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
«Ուզում եմ աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի ղեկավարին հորդորել իր բռնապետական քիթը չխոթել առաջադեմ երկրների գործերի մեջ»․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․  

«Այսօր ամբողջ օրն Ազգային Ժողովում զբաղված էինք կարևորագույն հարցի քննարկմամբ: Արվում էին քաղաքական հայտարարություններ, տեղի ունեցավ քաղաքական բանավեճ մեր ժողովրդավարական երկրում պետական ինտիտուտների ամրապնդման վերաբերյալ: Որոշում կայացվեց հանրաքվեի անցկացման վերաբերյալ, ինչը ևս մեկ կարևոր քայլ է մեր ժողովրդավարական զարգացման ուղղությամբ:

Ու պարզվում է, որ, այս միջոցին, մեր հարևան բռնապետական, հակաժողովրդավարական, այլատյաց երկրի նախագահ Ալիևը մեր մյուս մեղմ ասած ոչ ժողովրդավարական հարևան երկրի արտգործնախարար Չավուշողլուի հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տվել մեկնաբանել մեր երկրի ներքին կյանքին վերաբերող թեմաներ և ասել է՝ իբր Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Ուզում եմ աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի ղեկավարին հորդորել այլևս իր բռնապետական քիթը չխոթել առավել զարգացած, ժողովրդավարական ու առաջադեմ երկրների գործերի մեջ և նման անհեթեթ հայտարարություններ չանել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին