Կարևոր իրադարձություններ

«Եթե մարդը սովոր է խաբեության, ժուլիկության, հանցագործության, նրան ոչ մի հեղափոխություն չի ուղղի»․ Կարինե Հարությունյան

05 Փետրվար, 2020 22:08
Հեղինակ՝ Կարինե Հարությունյան
«Եթե մարդը սովոր է խաբեության, ժուլիկության, հանցագործության, նրան ոչ մի հեղափոխություն չի ուղղի»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերմիշյանը ձերբակալվել է: Լավ լուր է: Լավ լուր է այն առումով, որ մեծամիտ և ինքնահավան Վերմիշյանի դեմքը բացահայտվում է, և այդ քամահրող հայացքի տակից երևում է, թե մարդը մինչև ուր կարող է հասնել ու որքան անլուրջ կարող է լինել՝ հեղափոխությունից հետո նման խարդախություններ թույլ տալու համար: Գուցե նախկինների օրոք մարսեր, հաստատ կմարսեր՝ ինչպես ցույց են տալիս մինչև հիմա մեզ հայտնի՝ նախկինների նկատմամբ հարուցված քրեական գործերը զանազան յուրացումների վերաբերյալ: Զարմանալի է, որ այս իրողության մեջ չի վախեցել, չի խորշել ապօրինի փող աշխատել: Ու նա միակը չէ, ցավոք: Կարծում եմ՝ դեռ կլսենք նման գործերի մասին ու կճանաչենք այլ պաշտոնյաների, որոնք չեն վախենում կրակի հետ խաղալ: Որովհետև մարդը այն է, ինչ կա: Եթե նա սովոր է խաբեության, ժուլիկության, հանցագործության, նրան ոչ մի հեղափոխություն չի ուղղի, բայց նույն հեղափոխությունը կարող է դասեր տալ՝ ինչպես Վերմիշյանի ու նրա նմանների դեպքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին