Հունվարի 26-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը:
Երևանի բնակիչ, 18-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։