Կարևոր իրադարձություններ

«Ryanair»-ի՝ դեպի Իտալիա չվերթի հետ խնդիրներ են եղել. Տաթեւիկ Ռեւազյան

13 Հունվար, 2020 12:59
«Ryanair»-ի՝ դեպի Իտալիա չվերթի հետ խնդիրներ են եղել. Տաթեւիկ Ռեւազյան

«Ryanair»-ի՝ դեպի Իտալիա վաղվա չվերթը կարող է հետաձգվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը:

«Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է «Ryanair»-ի վրա»,- ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է լինելու:

Նրա պնդմամբ՝ սկզբում Հայաստանի չվերթներն առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո նա կապ է հաստատել «Ryanair»-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները լինելու են, սակայն՝ ուշացումներով: Ռեւազյանն ասաց, որ առաջին իսկ ինֆորմացիայի դեպքում նրանք կայքում կհրապարակեն այն, և որ այստեղ չկա ո՛չ «Ryanair»-ի, ո՛չ էլ իրենց մեղավորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին