Կարևոր իրադարձություններ

«Շնորհակալ եմ 2019-ի ինձ նետած բոլոր մարտահրավերների համար». Մարիամ Փաշինյան

02 Հունվար, 2020 20:27
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
«Շնորհակալ եմ 2019-ի ինձ նետած բոլոր մարտահրավերների համար». Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Անչափ երախտապարտ եմ 2019 թվականի համար: 2019-ը սկսեցի բավականին կոտրված ու ինքս ինձ կասկածելով: Նորմալ է, բոլորիս մոտ լինում են շրջաններ, երբ չենք հավատում մեր ուժերին ու նպատակների արդիականությանը: Շնորհակալ եմ 2019-ի ինձ նետած բոլոր մարտահրավերների համար, քանի որ առանց դրա, մենք պարզապես չենք աճում: 2020-ը սկսում եմ մի շատ պարզ գիտակցությամբ, որ ոչ մի երազանք ու նպատակ այնքան մեծ չէ, որ քոնը չլինի: Մի դադարեք մեծ նպատակներ դնել ձեր առջև, ես վստահ եմ, որ դրանք իրագործելի են: Շնորհակալություն 2019»։

 

Լրահոս

Դիտել ավելին