Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի քաղաքացիների հանդիպումները դեսպանների հետ չեն կարող ազդել խաղաղ գործընթացի վրա. Նաղդալյան

18 Դեկտեմբեր, 2019 17:42
Ադրբեջանի քաղաքացիների հանդիպումները դեսպանների հետ չեն կարող ազդել խաղաղ գործընթացի վրա. Նաղդալյան

Ադրբեջանի քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիայի հանդիպմանն այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ:

«Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացիների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ՝ միաժամանակ նշելով, որ այդ հանդիպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նաղդալյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին