Կարևոր իրադարձություններ

Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են. Գաբրիել Բալայան

06 Դեկտեմբեր, 2019 12:02
Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են. Գաբրիել Բալայան

ՀՀ զինված ուժերը պատրաստ են բանակցային ցանկացած ելքի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Բանակցության ցանակացած ելքի մեր զինված ուժերը պատրաստ են, բանակցության ընթացքը որևէ կերպ չի ազդում զինված ուժերի մարտական պատրաստության վրա: Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են, որևիցե բանակցային գործընթաց չի սահամանափակում մեր պատասխանատվությունը», - ասաց Բալայանը:

Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին՝ փոխնախարարն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը լարված չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին