Կարևոր իրադարձություններ

17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել եւ ստացել է 746 000 դրամ

05 Դեկտեմբեր, 2019 21:03
17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել եւ ստացել է 746 000 դրամ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ են ստացել։

Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։ Աղջիկները հրավիրվեցին բաժին։

Տուժողից հաղորդում է ընդունվել, իսկ մյուսը տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին