Կարևոր իրադարձություններ

Softline Armenia-ի ամանորյա հուշանվերների հասցեատերն այս տարի քաղցկեղ ունեցող երեխաներն են. Ա. Հակոբյան

05 Դեկտեմբեր, 2019 11:14
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Softline Armenia-ի ամանորյա հուշանվերների հասցեատերն այս տարի քաղցկեղ ունեցող երեխաներն են. Ա. Հակոբյան

«Մեր ամենօրյա աշխատանքում մենք համոզված ենք, որ բարի մտքերն ու բարի գործերը մնայուն արժեքներ են և շատ ոգևորված ենք, որ մեր աշխատանքը գնահատողների և մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին մեր ընկերների ու գործընկերների թիվն անընդհատ ավելանում է»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Այս տարի Softline Armenia կազմակերպության կողմից գործընկերների համար նախատեսված ամանորյա հուշանվերները ստացել են «Միասին կարող ենք կյանքեր փոխել» խորհրդանշական անվանումը, իսկ անակնկալի հասցեատերերը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մեր փոքրիկներն են։
Շնորհակալ ենք այս նախաձեռնության համար և հուսով ենք, որ այն բոլորի համար օրինակ կծառայի և շատերը կմիանան․ ի վերջո, միասին կարող ենք կյանքեր փոխել»:

 

Լրահոս

Դիտել ավելին