Կարևոր իրադարձություններ

2 ժամով կդադարեցվի Երևանի ու մարզերից մեկի հեռուստատեսային հեռարձակումը

25 Նոյեմբեր, 2019 11:24
2 ժամով կդադարեցվի Երևանի ու մարզերից մեկի հեռուստատեսային հեռարձակումը

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երեւանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման եւ կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից  հայտնում են, որ այդ ընթացքում, մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:

 

Լրահոս

Դիտել ավելին