Կարևոր իրադարձություններ

#ՄեկՕրԻնգոյիՀետ. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը միջոցառում է կազմակերպել իր գործընկեր բանկերի համար (լուսանկարներ)

11 Նոյեմբեր, 2019 16:02
#ՄեկՕրԻնգոյիՀետ. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը միջոցառում է կազմակերպել իր գործընկեր բանկերի համար (լուսանկարներ)

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած ավանդույթներին, այս տարի ևս, Նոյեմբերի 2-ին՝ #MarriottTsaghkadzor հյուրանոցում, կազմակերպել էր միջոցառում իր գործընկեր բանկերի համար` #ՄեկՕրԻնգոյիՀետ խորագրով։

Միջոցառման առաջին մասում ԻՆԳՈ-ի աշխատակիցները ներկայացրին ապահովագրական վերջին նորությունները և ոլորտի տենդենցները։ Օրը հագեցած էր հետաքրքիր խաղերով, զբոսանքով, հյուրասիրությամբ և իհարկե երեկոյան ընթրիքով։ Ընթրիքի ժամանակ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում լավագույն ցուցանիշներ արձանագրած բանկերը և իրենց մասնաճյուղերը պարգևատրվեցին հավաստագրերով և նվերներով։ Ընթրիքն ուղեկցվեց #DJVakcina-ի ուրախ երաժշտությամբ, իսկ հյուրերը հեռացան բարձր տրամադրությամբ։

Կարևորելով բանկերի և ֆինանսական կառույցների անփոխարինելի դերը ապահովագրության ոլորտի զարգացման գործում` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն շարունակում է բարձր գնահատել իր գործընկերների աշխատանքը և շնորհակալություն է հայտնում շարունակ աճող ցուցանիշների համար։
_________________________________________________________________________________________________

This year also, staying committed to its traditions, on November 2, INGO ARMENIA Insurance Company organized a #OneDayWithIngo event for its partner banks at #MarriottTsaghkadzor Hotel.

In the first part of the event, the staff of INGO presented the latest insurance news and industry trends. The day was filled with exciting games, walking tours, entertainment, and a conclusive gala dinner. The award ceremony was held during the gala dinner, where best performed banks and their branches were granted certificates and gifts. Thanks to #DJVakcina, the dinner was followed by cheerful music, and guests left in a good mood.

Considering the crucial role of banks and financial institutions in the development of the insurance industry, INGO ARMENIA highly appreciates the work of its partners and expresses its gratitude for the constantly improving results.

 

 

Լրահոս

Դիտել ավելին