Կարևոր իրադարձություններ

Երկու ՀՀ քաղաքացի է տուժել Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելուց

06 Նոյեմբեր, 2019 10:18
Երկու ՀՀ քաղաքացի է տուժել Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելուց

Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերանորոգման ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: «Ֆոնտանկա»-ի հաղորդմամբ՝ տուժածները ՀՀ քաղաքացիներ են՝ 28 և 25 տարեկան:

Նախնական տեղեկություններով՝ վերելակն ընկել է ճոպանի կտրվելու հետևանքով: Վերելակն ընկել է 18-րդ ծննդատան 4-րդ հարկից:

Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման մասին հոդվածի հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին