Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ վարչական դատարան

22 Հոկտեմբեր, 2019 17:30
Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ վարչական դատարան

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ  համայնքի ղեկավարի 09102019թN767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ հոկտեմբերի 07-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/»  N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու թվով 6 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը: 

  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ:  

 ՀՀ Կոտայքի մարզպետը 11102019թN01/081/07058-2019 գրությամբ առաջարկել է Քասախ համայնքի ղեկավարին  անդրադառնալ ավագանու 07102019թթիվ 7 հերթական նիստի  սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն: 

  Համայնքի ղեկավարը չի ընդունել մարզպետի առաջարկը և  11102019թN780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան: 

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, 2019թ հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավավեր ճանաչելու համար՝ Կոտայքի մարզպետը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:  

 

Լրահոս

Դիտել ավելին