Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

08 Հոկտեմբեր, 2019 10:34
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան և «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը, այնուհետև բախվել կայանած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արման Հ.). «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսի 3 տուժածները՝ Վլադիսլավ Յ.-ն (ծնված 1997 թ.), Էդուարդ Մ.-ն (ծնված 1996 թ.) և Ռաֆիկ Մ.-ն (ծնված 1994 թ.), դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Fiat Ducato» և «Mercedes E350» մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին