Կարևոր իրադարձություններ

60 մլն դոլարի վնաս Վրաստանի տուրիստական սեկտորում. պատճառը հակառուսական ցույցերն են

12 Օգոստոս, 2019 18:10
60 մլն դոլարի վնաս Վրաստանի տուրիստական սեկտորում. պատճառը հակառուսական ցույցերն են

Վրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչև 60 մլն դոլարի վնաս է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խոստանալով, որ զբոսաշրջության հոսքի աճի դինամիկան կվերականգնվի:

Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստան ժամանած յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը (21 տոկոս) Ռուսաստանից էր: Վրաստանն ընթացիկ տարվա ամռանը ռուս զբոսաշրջիկներին կորցրեց այն բանից հետո, երբ Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ուղիղ չվերթերը Վրաստան:

Վրաստանի վարչապետը նշել է բոլոր այն գործարարներին աջակցելու կարևորությունը, որոնք իրենց գործունեությունը ծավալել են տուրիստական սեկտորում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին