Կարևոր իրադարձություններ

Հրշեջները մարել են Պետգույքի կառավարման կոմիտեի շենքի տանիքում բռնկված հրդեհը

09 Օգոստոս, 2019 21:25
Հրշեջները մարել են Պետգույքի կառավարման կոմիտեի շենքի տանիքում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում գտնվող «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի տարածքում՝ 4-րդ հարկում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեում գտնվող Պետական գույքի կառավարման կոմիտեի շենքի տանիքում տեղադրված արևային մարտկոցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:

Մասամբ ջերմահարվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ և 1 արևային մարտկոց՝ մոտ 2 քմ: Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին