Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերի հավաքական թիմն առաջատար է. ամփոփվել է «Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքները

07 Օգոստոս, 2019 12:47
ՀՀ զինված ուժերի հավաքական թիմն առաջատար է. ամփոփվել է «Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքները

Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում»  «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է: Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը:

 

Լրահոս

Դիտել ավելին