Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել է 27 փրկարար, 20 զինծառայող, 5 բնակիչ

04 Օգոստոս, 2019 11:14
Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել է 27 փրկարար, 20 զինծառայող, 5 բնակիչ

Օգոստոսի 3-ին, ժամը 09:43-ինմ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ «Աղասաֆի» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 51 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:08-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ: Ժամը 17:26-ի դրությամբ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սահմանել է հերթապահություն: Հրդեհը մարվել է օգոստոսի 4-ին, ժամը 06:44-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին