Կարևոր իրադարձություններ

Հայ երիտասարդ դաշնակահարուհին Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի

22 Հուլիս, 2019 10:42
Հայ երիտասարդ դաշնակահարուհին Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի

Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի: Ավստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցնում էր ս.թ. հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: 

Լաուրա Գալստյանը անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է, սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին