Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում անոմալ տապի պատճառով չորս հազար դպրոց են փակել

28 Հունիս, 2019 17:30
Ֆրանսիայում անոմալ տապի պատճառով չորս հազար դպրոց են փակել

Ֆրանսիայում անոմալ շոգ եղանակի պատճառով 4 հազար դպրոց են փակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:

«Մենք դպրոցների տնօրեններին ու քաղաքագլուխներին հնարավորություն ենք տվել դպրոցները փակելու միջոցներ ձեռնարկել: Կարծում եմ՝ այսօր 4 հազար դպրոց փակ Է կամ ադապտացված ընդունելություն Է նախատեսում ընտանիքների համար»,-ասել Է նա տապի շուրջ կայացած նախարարական խորհրդակցությունից հետո: Ֆիլիպը նշել Է այս տարի ամառային տապի ինտենսիվությունն ու վաղաժամ բնույթը:

«Առաջին անգամ Է, որ այսքան վաղ, ամառվա սկզբին ջերմաստիճաններն այսքան վեր են բարձրանում»,-հավելել Է նա, նշելով, որ չորս դեպարտամենտում արդեն մետեովտանգի ամենաբարձր մակարդակն Է սահմանվել: Նախօրյակին մետեովտանգի կարմիր մակարդակ Է սահմանվել չորս դեպարտամենտում, իսկ եւս 76-ում՝ մարնջագույն (նախավերջին մակարդակ): Ֆրանսիայի մի քանի տարածաշրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցում Է 40 աստիճանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին