Կարևոր իրադարձություններ

Գործադիրն առաջարկում է կրկնակի հաշվել շփման գծում ՄՀ իրականացնող ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը

28 Հունիս, 2019 17:06
Գործադիրն առաջարկում է կրկնակի հաշվել շփման գծում ՄՀ իրականացնող ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը

 ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառել աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ այն պատգամավորներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

«Առաջարկվում է սահմանել, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի է հաշվառվում աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև այլ զորքերի դեպքում: Սա պայմանավորված է նրանով, որ 2018թ. հետո հակառակորդի հետ անմիջական շփման գծում հերթապահություն սկսեցին իրականացնել նաև ոստիկանության զորքերը»,- ասաց նախարարի տեղակալը:

Առաջարկվող նախագծով նախատեսվում են նաև մի շարք տեխնիկական և բովանդակային փոփոխություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին