Կարևոր իրադարձություններ

«Լավագույն բժիշկ բուժհիմնարկ 2019». Ովքե՞ր պարգեւտրվեցին մասնագիտական տոնի կապակցությամբ

21 Հունիս, 2019 20:02
«Լավագույն բժիշկ բուժհիմնարկ 2019».  Ովքե՞ր պարգեւտրվեցին մասնագիտական տոնի  կապակցությամբ

Բժիշկն այն մարդն է, ումից մեծապես կախված է բոլորիս առողջությունը: Առանձնակի խորը հարգանքով վերաբերվելով բժշկի մասնագիտությանը, այսօր ուրախ են արձանագրել որ հայ բժշկությունն օր-օրի կատարելագործվում է  եւ միջազգային փորձը հայաստանյան պրակտիկայում ներդնելու քայլերը արդյունավետ ընթացք են  ստանում եւ հայ մասնագետները կարողանում են իրենց ներուժով եւ գիտելիքների մեծ պահոցով նոր թափ հաղորդել հայ բժշկագիտության զարգացմանը, հաջողությամբ տեղայնացնելով համաշխարհային փորձը:

Հունիսի 21 –ը ավանդաբար  նշվում է բուժաշխատողի օրը: 

 «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը հայկական համայնքների նախաձեռնությամբ, Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերել էր մրցանակաբաշխություն, որի նպատակն էր խրախուսել եւ մրցանակներ հանձնել այն բժիշկներին ու բուժհիմնարկներին, որոնք դժվար, նույնիսկ անելանելի պայմաններում կարողացել են դիմակայել  առկա մարտահրավերերին, կյանքի ու մահու կռիվ  տալ, պայքարել՝ մարդկային կյանքեր փրկելու համար:

Ընդհանուր առմամբ,  մրցանակներ ստացան 23  անվանակարգում իրենց  մասնագիտական գործունեությամբ աչքի ընկած բժիշկներն ու բուժհիմնարկները:

1.«Մրցունակ մարզային առողջության կենտրոն»  անվանակարգում  մրցանակ  շնորհվեց Աչաջուր առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին:

2. «Բարեխիղճ տնօրեն» անվանակարգում մրցանակի արժանացավ Մաստարայի բժշկական ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Սվետլանա Խաչատրյանը:

3.«Ամենանախաձեռնող տնօրեն» անվանակարգում  մրցանակ  շնորհվեց «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին:

4. «Հմուտ եւ օպերատիվ  բուժկազմակերպիչ» անվանակարգում մրցանակ ստացավ «Տաշիր»  բժշկական կենտրոնի տնօրեն Գեորգի Իլոյանը:

5. Որակյալ եւ մրցունակ ծառայությունների մատուցման համար «Մրցունակ մարզային բուժհաստատություն»  անվանակարգում մրցանակ  շնորհվեց «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանին:

6.«Բարձրակարգ  մարզային ատամնաբուժական կլինիա» անվանակարգում մրցանակ  շնորհվեց  Արարատ քաղաքի «Սմայլ Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր ստոմատոլոգ Սուրեն Գրիգորյան:

7. «Վնասվածքաբանական  օրթոպեդիկ բուժօգնության առաջատար» անվանակարգում  մրցանակ   շնորհվեց «Աքսիոմեդ»  վնասվածքաբանական  օրթոպեդիկ բուժօգնության կլինիկայի  հիմնադիր  տնօրեն Հակոբ Հովհաննիսյանին:

 

8. «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար «ՀՀ Վաստակավոր բժիշկ անվանակարգում» մրցանակ  շնորհվեց «Էրեբունի» ԲԿ ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանին:

9.  «Արմենիկում» բժշկական կենտրոնի ստեղծման, կայացման հարցում ունեցած մեծ ավանդի համար «Առողջապահության հմուտ կազմակերպիչ» անվանակարգում շնորհվեց հատուկ  մրցանակ «Արմինկում» բժշկական կենտրոնի կլինիկական ծառայության ղեկավար, վարակաբան Վիոլետա Սարգսյանին:

10.«Առաջատար ռեֆրակացիոն վիրաբույժ» անվանակարգում մրցանակ  շնորհվեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի ղեկավար Ելենա Մալայանին:

11.«Բարձրակարգ  բժիշկ ալերգոլոգ-իմունոլոգ անվանակարգում» մրցանակ ստացավ  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը:

12.«Ամենաերիտասարդ բժշկականգիտությունների դոկտոր» անվանակարգում մրցանակ  շնորհվեց  Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ- սրտաբան  Լուսինե Հազարապետանին:

13. Ներանոթային վիրաբուժության ոլորտում ունեցած ներդրման համար, «Նորագույն ինվազիվ մեթոդներ կիրառող  առաջատար բժիշկ» անվանակարգում մրցանակ  ստացավ «Քանկոր»  սրտաբանական կլինիկայի ինվազիվ սրտաբան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտի ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը:

14.«Միջազգային փորձի տեղայնացնող բժիշկ, առաջատար դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ  շնորհվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Արմեն  Հարությունյանին:

15. «Բարձրակարգ բժիշկ- ուրոլոգ» անվանակարգում  մրցանակ է  շնորհվեց  Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-ուրոլոգ  Գեւորգ Գրիգորյանին:

16.«Ժողովրդական  բժիշկ»  անվանակարգում  մրցանակ  շնորհվեց  Սիսիանի բժշկական կենտրոնի վիրաբուժական  բաժանմունքի  վարիչ, բժիշկ-վիրաբույժ  Սիրակ Սիրականյանին:

17 Պահանջարկված պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակստացավ  Երևան քաղաքի գլխավոր պլաստիկ վիրաբույժ,միկրովիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնիդասախոս, «ՄեդլայնԿլինիկ»-ի գլխավոր բժիշկ և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու՝ Կարեն  Արամի Պետրոսյանը:

18.«Պացիենտի համակրանք» անվանակարգում մրցանակ  շնորհվեց Հերացիթիվ 1 հիվանդանոցայինհամալիր»-ի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքի  պլաստիկ վիրաբույժ  Գոռ Ամիրբեկյանը:

19. «Դիմածնոտային վիրաբուժության ոլորտում» Լավագույն երիտասարդ դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ  շնորհվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմածնոտային վիրաբույժ Արթուր  Խաչատրյանին:

20.«Բարձրակարգ  բժիշկ - ֆիզիոթերապեւտ ռեաբիլիտոլոգ» անվանակարգում մրցանակ  շնորհվեց Կուրորտաբանության և ֆիզիկական  բժշկության գիտահետազոտական ինստիտուտի Հիդրո-կինեզոթերապիայի բաժանմունքի  վարիչ  Նունե Ակունցին:

21.«Բարձրակարգ  նյարդաբան»  անվանակարգում մրցանակ շնորհվեց  8-րդ  պոլիկլինիկայի նյարդաբան Ջուլիետա Իոսիպովային:

22.«Երիտասարդ բժիշկ-էնդոկրինոլոգ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Լավանդա»   ֆիզիոթերապևտիկ    բժշկական կենտրոնի գլխավոր  բժիշկ-էնդոկրինոլոգ  Գայանե  Հարությունյանին:

23.«Երիտասարդ ու պահանջարկված կոսմետոլոգ» անվանակարգում  մրցանակ շնորհվեց «Էգա  Սիլուետ» էսթետիկ կենտրոնի  կոսմետոլոգ Վերոնիկա  Ռոմանխինային:

Միջոցառմանը բուժաշխատողներին շնորհավորելու էին եկել նաեւ հայտնի  արտիստներ: Անզուգական կատարումներով հանդես եկան Երգչուհի Սոնա Շահգելդյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Նարինե Մկրտումյանը, Նարի Հարությունյանը, Իվետա Եդիգարյանը, երգահան հեղինակ կատարող Նարի Հարությունյանը, Մշակույթի քոլեջի  թատրոն – ստուդիան, «Այաս» եւ «Ամբերդ» պարային  համույթները, ինչպես նաեւ Արման Յանա ընտանեկան դուետը:

 

Լրահոս

Դիտել ավելին