Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

05 Հունիս, 2019 13:58
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով: 


 

Լրահոս

Դիտել ավելին