Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,08
    7,28

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով

04 Հունիս, 2019 14:09
Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով

Հայաստանում ավելացել են վարկավորման ծավալները: Դա նաև տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է: Այս մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ բանկի գործունեության մասին հաղորդման մասին իր ամփոփիչ ելույթում:

«Ֆինանսական կայունության պայմաններում տնտեսության ակտիվությանը զուգահեռ ավելացել է ֆինանսական միջնորդությունը: Վերջին 11 տարիներին 4 անգամ աճել է ֆինանսական միջնորդությունը, ավելացել են վարկավորման ծավալները, որը տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է, եթե, իհարկե, դրանք ուղղվում են արտադրական ճյուղերին: Վերջին 10 տարիների ընթացքում վարկերի միջին աճը կազմել է 24 տոկոս, իսկ ավանդներինը՝ 20 տոկոս»,- ասաց Ջավադյանն ու հավելեց, որ ներդրվել են ֆինանսական համակարգի զարգացման նպատակային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հաշտարարի ինստիտուտը, ավանդների ապահովագրման ինստիտուտը:
Ներկայում ԿԲ-ի կողմից կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում աճի ներուժ ունեցող պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման ուղղությամբ՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկի միջոցով: Աշխատանքներ են տարվում նաև խոշոր մասնավոր ընկերություններին կապիտալի շուկա ներգրավելու ուղղությամբ: Արդեն բանակցությունները սկսվել են կառավարության ներկայացուցիչների հետ:

Ջավադյանը տեղեկացրեց նաև, որ արդեն քննարկում է խոշոր համայնքների՝ մասնավորապես Երևանի կողմից մունիցիպալ պարտատոմսերի շուկայի միջոցով ֆինանսավորման իրականացման հնարավորությունը: Պարտատոմսերի միջոցով երկարատև ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին