Կարևոր իրադարձություններ

Վնասվածքից ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

21 Մայիս, 2019 23:39
Վնասվածքից ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում` մայիսի 25-26-ը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Մայիսի 23-ին Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և վնասվածքից ապաքինված Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Ալմաթի կմեկնեն նաև մարզիչ Էդուարդ Սահակյանը և մրցավար Գևորգ Ալեքսանյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին