Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը փորձարկում է հատուկ կարիքավորների համար նախատեսված թեքահարթակները

26 Ապրիլ, 2019 12:24
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը փորձարկում է հատուկ կարիքավորների համար նախատեսված թեքահարթակները

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԿԱՄԻԿԱՁԵՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ.

Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է: 
Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել: 
Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»:
Փորձարկման արդյունքը` տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին