Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազն անդրադարձել է Էդգար Ծատինյանի մահվան դեպքին

17 Ապրիլ, 2019 15:58
Գլխավոր դատախազն անդրադարձել է Էդգար Ծատինյանի մահվան դեպքին

ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում տարածված տեղեկությունն առ այնոր քաղաքացի Էդգար Ծատինյանը իրավապահների կողմից բռնության ենթարկվելու և գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը կուլ տալու հետևանքով է մահացելև հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերն անմիջապես փոխանցել է Հատուկ քննչական ծառայությունԸնթանում է վարույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց՝ հետևողական են նման դեպքերին և տեղեկությունները հաստատվելու դեպքում առավել քան խիստ մոտեցում են ցուցաբերելու:

«Անմիջապես նույն օրը այդ դեպքով ունեցած հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերը և համացանցում առկա տեղեկությունը վերցրել և փոխանցել ենք Հատուկ քննչական ծառայությանըԱյս պահին վարույթ է իրականացվումՎստահ եղեքոր մենք շատ հետևողական ենք նմանատիպ դեպքերին և  եթե այդ հրապարակումներում առկա տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ ունենանքմեր մոտեցումը շատ խիստ է լինելու»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝  ցանկացած իրավապահ մարմնի աշխատակիցով այդ բնույթի արարքներ կիրականացնիայդ պահից կդադարի իրավապահ մարմնի աշխատակից լինելԴատախազը նկատեց՝ նման արարք գործող իրավապահը շարքային տարրական հանցագործ է և նրա նկատմամբ քրեական պատասխանատվությունն անհամեմատ ավելի մեծ է լինելուքան ցանկացած այլ հանցագործության պարագայում:

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում 2019թապրիլի 14-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասինոր ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով՝ որդուն՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Ծատինյանինբերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժինորտեղ նա ենթարկվել է բռնություններիապա քրեական պատասխանատվության չենթարկվելու վախից կուլ է տվել իր գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցըԴրա հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել էոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿորտեղ ժամեր անց Էդգար Ծատինյանը մահացել է:  ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար:Արդյունքումնկատի ունենալովոր հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ ոստիկանության՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից ենթադրաբար կատարված՝ անզգուշությամբ ծանր հետևանքներայն է՝ անձին մահ պատճառելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՀՔԾ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և ընդունվել վարույթ:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին