Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է. Ալիև

20 Մարտ, 2019 14:30
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Մասնավորապես նա հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է և հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա:

Անդրադառնալով բանակցային նախկին ձևաչափին վերադառնալու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է Ադրբեջանի համար:

Միաժամանակ նա հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահների վերջին հայտարարությունը, համաձայն որի՝ բանակցային ձևաչափը պետք է անփոփոխ մնա:

«Ադրբեջանը շարունակելու է հզորացնել ռազմական հզորությունը»,- հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, թե ադրբեջանական բանակը համալրվում է «ամենաժամանակակից տեխնիկայով»:

 

Լրահոս

Դիտել ավելին