Կարևոր իրադարձություններ

Արցախում զինծառայող է մահացել

12 Մարտ, 2019 11:44
Արցախում զինծառայող է մահացել

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից  հայտնեցին, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին