Կարևոր իրադարձություններ

Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ. «Հրապարակ»

12 Մարտ, 2019 08:10
Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, ԱԳ նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ եւ ՀՀ նախագահներն են, որ անվտանգության խորհրդի անդամ չեն․ նրանք այդ կազմից դուրս են մնացել սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանն իր կուսակից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այսօր կայանալիք նիստին, նա նույնպես մասնակցում է։

 

Լրահոս

Դիտել ավելին