Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ. պաշտոնական

01 Մարտ, 2019 13:21
ԱԱԾ-ն սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ. պաշտոնական

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տիրույթում գործում է  «ՀՀ Ազգային Անվտանգություն»  անունը  կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա  այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում: Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին